Սրտի անվնաս (անմեղ կամ ֆիզիոլոգիական) աղմուկները սովորաբար այլ ախտանշաններ չեն առաջացնում:
Սրտի անհանգստացնող (ախտաբանական) աղմուկի ախտանիշները կախված են պատճառից և կարող են ներառել հետևյալը՝
- կապույտ կամ մոխրագույն եղունգներ կամ շրթունքներ (ակրոցիանոզ)
- կրծքավանդակային (ետկրծոսկրային) ցավ
- հաճախացած սրտազարկ (տախիկարդիա) կամ սրտխփոցի զգացում
- հազ, որը չի անցնում
- գլխապտույտ
- այտուցված լյարդ (հեպատոմեգալիա)
- այտուցված պարանոցային երակներ
- ուշագնացություն
- ուժեղ քրտնարտադրություն՝ քիչ կամ առանց ֆիզիկական ակտիվության
- նորածինների մոտ՝ վատ ախորժակ և աճի հապաղում
- շնչարգելություն և հևոց
- ոտքերի կամ ոտնաթաթերի այտուցներ կամ քաշի հանկարծակի ավելացում:
Ե՞րբ դիմել բժշկին
Սրտի աղմուկների մեծ մասը լուրջ չէ: Եթե մտահոգված եք սրտի աղմուկով, պայմանավորվեք և այցելեք ձեր ընտանեկան բժշկին: Ձեր բժիշկը կարող է ձեզ ասել, արդյոք անհրաժեշտ է հետագա ուշադրություն կամ բուժում:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2024
Վերջին վերանայում՝ 24-04-2024