Այրոցքն առաջանում է, երբ ստամոքսի թթուն բարձրանում է դեպի կերակրափող:
Նորմայում, երբ կուլ եք տալիս, կերակրափողի ստորին շրջանում տեղակայված մկանային օղը (ստորին կերակրափողային սեղման կամ սֆինկտեր) թուլանում է և թույլ է տալիս, որ սնունդը և հեղուկները մտնեն ստամոքս: Այնուհետև նույն օղը կրկին կծկվում է՝ չթողնելով, որ ստամոքսի թթվային պարունակությունը ետ բարձրանա դեպի կերակրափող։
Երբ ստորին կերակրափողային սեղմանի մկանները թուլանում են կամ սեղմանը նորմալ չի թուլանում, ստամոքսի թթուն կարող է բարձրանալ կերակրափող (թթվային ռեֆլյուքս) և առաջացնել լորձաթաղանթի գրգռում և բորբոքում, որն էլ դրսևորվում է որպես այրոցք։ Այրոցք կարող է առաջանալ նաև սեղմանի նորմալ գործունեության, սակայն ստամոքսի բարձրացած թթվայնության պատճառով։
Թթվային ետհոսքը կարող է վատթարանալ, երբ իրանն առաջ եք թեքում կամ պառկում եք՝ ընդունում եք հորիզոնական դիրք):
Ռիսկի գործոններ
Տարբեր սննդամթերքներ և ըմպելիքներ կարող են որոշ մարդկանց մոտ նպաստել այրոցքի առաջացմանը, օրինակ՝
- կծու սննդամթերքներ
- սոխեր
- ցիտրուսային մթերքներ
- տոմատային արտադրանքներ, օրինակ՝ կեչուպ կամ մածուկ
- ճարպոտ կամ տապակած մթերքներ
- անանուխ
- շոկոլադ
- ալկոհոլ, գազավորված ըմպելիքներ, սուրճ կամ այլ կոֆեինացված ըմպելիքներ
- մեծ քանակով կամ ճարպոտ կերակուրներ:
Ավելորդ քաշը կամ հղիությունը, որոշ դեղամիջոցները կամ սնունդ ընդունելուց անմիջապես հետո ֆիզիկական վարժանքները նույնպես բարձրացնում են այրոցքի առաջացման ռիսկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024