Գրադարան

Այրոցք․ ախտանիշներ

Այրոցք․ ախտանիշներ

Time Read 1 րոպե

Այրոցի գլխավոր ախտանիշը ետկրծոսկրային այրող բնույթի ցավն է:

Այրոցքի ախտանիշներից են՝

  • ետկրծոսկրային այրող ցավ, որը սովորաբար ի հայտ է գալիս ուտելուց հետո և կարող է առաջանալ գիշերները
  • ցավ, որը վատթարանում է պառկելիս կամ առաջ թեքվելիս
  • բերանում դառը կամ թթվային համ:

Ե՞րբ դիմել բժշկին

Դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե ունեք ուժեղ ետկրծոսկրային ցավեր, հատկապես, եթե դրանք սեղմող-ճնշող բնույթի են կամ ուղեկցվում են այլ ախտանիշներով, օրինակ՝ ձեռքերի կամ ստորին ծնոտի ցավ կամ շնչարգելություն: Հիշեք, որ ետկրծոսկրային ցավը կարող է լինել սրտամկանի ինֆարկտի ախտանիշը:

Պայմանավորվեք և այցելեք բժշկին, եթե՝

  • այրոցք առաջանում է շաբաթական 2 անգամից ավելի հաճախ
  • ախտանիշները պահպանվում են, չնայած առանց դեղատոմսի վաճառվող դեղամիջոցների օգտագործմանը
  • ունեք կլման հետ կապված դժվարություն
  • ունեք կայուն սրտխառնոց կամ փսխում
  • ունեք քաշի կորուստ՝ կապված վատ ախորժակի կամ սնման խնդիրների հետ:

Հոդվածը տեղադրվել է՝ 23-06-2021 վերանայվել է՝ 01-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով