Գրադարան

Այրոցք․ բուժում

Այրոցք․ բուժում

Time Read 1 րոպե

Դեղատոմս չպահանջող բազամաթիվ դեղամիջոցներ կարող են օգնել այրոցքի մեղմացմանը:

Բժիշկը կարող է այրոցքի դեմ խորհուրդ տալ դեղամիջոցների հետևյալ խմբերից մեկնումեկը:

  • Անտացիդներ, որոնք օգնում են ստամոքսի թթվի չեզոքացմանը: Անտացիդներն ապահովում են այրոցքի ախտանիշների արագ մեղմացում, սակայն չեն կարող լավացնել ստամոքսի թթվից վնասված կերակրափողի լորձաթաղանթը:
  • Հիստամինային (H2) ընկալիչի ներհակորդներ (անտագոնիստներ), որոնք կարող են նվազեցնել ստամոքսի թթուն: Այս խմբի դեղամիջոցները չեն ազդում անտացիդների պես արագ, սակայն ապահովում են այրոցքի ախտանիշների ավելի երկարատև մեղմացում: Օրինակներից են՝ Ցիմետիդին, Ֆամոտիդին և այլն:
  • Պրոտոնային պոմպի պաշարիչներ (ինհիբիտորներ), օրինակ՝ Լանզոպրազոլ (Պրեվացաիդ 24HR) և Օմեպրազոլ (Նեքսիում 24HR, Պրիլոսեկ OTC), որոնք նույնպես արդյունավետ կերպով կրճատում են ստամոքսի թթուն և կարող են օգնել կերակրափողի վնասված լորձաթաղանթի լավացմանը: Այս խմբի դեղամիջոցները համարվում են այրոցքի մեղմացման առաջին գծի միջոցներ:

Եթե այս դեղամիջոցները չեն օգնում կամ ստիպված եք հաճախակի օգտագործել, այցելեք բժշկին, քանի որ կարող է առաջանալ ավելի ուժեղ դեղամիջոցների և լրացուցիչ հետազոտման անհրաժեշտություն:

Հոդվածը տեղադրվել է՝ 23-06-2021 վերանայվել է՝ 01-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով