Գրադարան

Այրոցք․ կանխարգելում

Այրոցք․ կանխարգելում

Time Read 1 րոպե

Եթե ունեք այրոցքի դրվագներ, կարող եք կանխարգելել կամ ծայրահեղ դեպքում մեղմացել գանգատները՝ փոփոխելով ձեր սննդակարգը կամ ապրելակերպը։

Ահա այրոցքի կանխարգելմանն օգնող որոշ խորհուրդներ՝

  • սնունդն ընդունեք ավելի փոքր չափաբաժիններով, սակայն՝ ավելի հաճախակի
  • խուսափեք այնպիսի սննդամթերքներից, որոնք կարծում եք, որ կարող են այրոցք առաջացնել
  • հետաձգեք սնունդ ընդունելուց հետո պառկած (հորիզոնական) վիճակ ընդունելն առնվազն 3 ժամ
  • հրաժարվեք ուշ երեկոյան կամ գիշերը սնունդ ընդունելուց
  • պառկելիս գլխատակը բարձրացրեք այնպես, որ որովայնից սկսած ձեր մարմինն ստանա աստիճանական բարձրացող դիրք
  • ազատվեք ավելորդ քաշից, եթե գեր եք
  • դադարեցրեք ծխելը, եթե ծխող եք
  • հրաժարվեք նեղ վերնազգեստից և խիստ սեղմող գոտիներից։

Բժշկի խորհրդով նաև կարող եք օգտագործել դեղատոմս չպահանջող որոշ դեղամիջոցներ, օրինակ՝ անտացիդներ, որոնք չեզոքացնում են ստամոքսի թթուն։ Եթե հղի եք, բժշկից ճշտեք որևէ դեղամիջոց օգտագործելու նպատակահարմարությունը։

Իմացե՛ք ավելին հղիության ընթացքում առաջացող այրոցքի կանխարգելման մասին:

Հոդվածը տեղադրվել է՝ 22-06-2021 վերանայվել է՝ 01-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով