Պահպանե՛ք առողջ քաշ. ավելցուկային կիլոգրամները որովայնը պահում են մշտական ճնշման ներքո՝ սեղմելով ստամոքսը և նպաստելով թթվի բարձրացմանը դեպի կերակրափող: Քաշի կարգավորումը նվազեցնում է նկարագրված շեղումը և բարելավում ընդհանուր առողջական վիճակը:
Խուսափե՛ք կիպ և սեղմող հագուստից, որը նույնպես մեծացնում է որովայնի և ստորին կերակրափողային սեղմակի (սֆինկտեր) վրա ճնշումը:
Խուսափե՛ք այն սննդամթերքներից, որոնք նպաստում են այրոցքին. տարբեր մարդկանց համար դրանք կարող են լինել տարբեր: Ընտրեք ձեր ցանկը և փորձեք սահմանափակել «արգելված» սննդամթերքների օգտագործումը:
Խուսափե՛ք սնունդ ընդունելուց հետո պառկելը. պառկած վիճակը հեշտացնում է ստամոքսի թթու պարունակության ետհոսքը դեպի կերակրափող: Համբերեք առնվազն 3 ժամ:
Խուսափեք ուշ ժամին սնունդ ընդունելուց։
Բարձրացրե՛ք անկողնու գլխային ծայրը եթե գիշերային ժամերին կամ քնելուց առաջ հաճախ ունենում եք այրոցք: Լրացուցիչ բարձ օգտագործելն անօգուտ է:
Խուսափե՛ք ծխախոտից և ալկոհոլից. ինչպես ծխախոտի ծուխը, այնպես էլ ալկոհոլային խմիչքները թուլացնում են ստորին կերակրափողային սեղմակի նորմալ գործունեությունը և նպաստում թթվային ռեֆլյուքսի առաջացմանը:
Խուսափե՛ք մեծ ճաշերից. դրա փոխարեն փորձեք օրվա ընթացքում սնվել ավելի հաճախկի, սակայն ավելի փոքր քանակներով:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։