Ռենտգենկոնտրաստային հետազոտություն, որ դիտի կերակրափողի և ստամոքսի ձևը և հնարավոր փոփոխությունները (օրինակ՝ կերակրափողի նեղացում կամ ստոծանու կերակրափողային անցքի ճողվածք):
Էնդոսկոպիա, օրինակ՝ էզոֆագոգաստրոսկոպիա, որ ստուգի կերակրափողի և ստամոքսի լորձաթաղանթի վիճակը և հայտնաբերի այրոցքով ընթացող շեղումներ կամ հիվանդություններ: Անալիզի համար կարող է վերցվել հյուսվածքի նմուշ (բիոպսիա):
pH-զոնդավորում, որ որոշի, թե երբ և ինչ տևողությամբ է ստամոքսի թթուն բարձրանում դեպի կերակրափող: Թթվի (pH) մոնիտորը տեղադրվում է կերակրափողի մեջ և միացվում փոքր համակարգչին, որը կրում եք մարմնի կամ ուսին գցած գոտու վրա:
Կերակրափողի մանոմետրիա, որը չափում է ստորին կերակրափողային սեղմակի (սֆինկտեր) փակող ունակությունը, կերակրափողի շարժունակությունը և ներորկորային ճնշումը:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։