Lյարդի սպիացում (ցիռոզ). հեպատիտ B վարակով պայմանավորված լյարդի քրոնիկ բորբոքումը բերում է լյարդի սպիական փոփոխությունների (ցիռոզ), որն իր հերթին ավարտում է լյարդի գործունեության խանգարմամբ (լյարդային անբավարարություն):
Լյարդի քաղցկեղ. քրոնիկ հեպաիտի B վարակով մարդկանց մոտ բարձրանում է լյարդի քաղցկեղիզարգացման ռիսկը: Օրինակ, Եվրոպայում քրոնիկ հեպատիտ B-ն և քրոնիկ հեպատիտ C-ն հեպատոցելյուլյար կարցինոմայի դեպքերի 50%-ի պատճառն են:
Լյարդային անբավարարություն. սուր լյարդային անբավարարությունը զարգանում է, երբ լյարդի հարաճուն բորբոքումը բերում է բջիջների (հեպատոցիտներ) զանգվածային մեռուկացման և լյարդի գործունեությունը կտրուկ ընկնում է։ Երբ զարգանում է նման վիճակ, լյարդի փոխպատվաստումը դառնում է կյանք փրկող միջամտություն:
Այլ հիվանդություններ. քրոնիկ հեպատիտ B-ով մարդկանց մոտ կարող են զարգանալ երիկամային հիվանդություն կամ արյունատար անոթների բորբոքում:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։