Ճողվածքներն առաջանում են երկու պարտադիր պայմանի առկայության դեպքում՝ ներորովայնային բարձր ճնշում և որովայնի պատի մկանաթաղանթային շերտի թուլություն։
Արդյունքում, ներորովայնային բարձր ճնշման ներքո աղիները կամ ճարպոնն անցնում են որովայնի պատի «թույլ կետերով» և արտացցվում դեպի ենթամաշկ կամ միջմկանային բջջանք:
Որոշ դեպքերում որովայնի պատի թուլությունը լինում է բնածին, սակայն ավելի հաճախ առաջանում է կյանքի ընթացքում:
Բոլոր այն գործոնները, որոնք առաջացնում են որովայնի խոռոչի ներսում ճնշման բարձրացում, կարող են պատճառել ճողվածք: Հանրահայտ օրինակներից են՝
- ծանրության բարձրացում՝ թույլ որովայնի մկաններ ունենալիս
- կրկնակի փորլուծություն և նքոցներ
- ծանր փորկապություն
- քրոնիկ հազ կամ փռշտոց:
Ճողվածքը կարող է առաջանալ նաև որպես հետվիրահատական ուշ բարդություն, երբ որովայնի պատը թուլանում է որպես վիրահատական վնասման հետևանք:
Վերոնշյալից բացի, գիրությունը, վատ սնուցումը և ծխելը կարող են թուլացնել որովայնի մկանային պատը և բարձրացնել ճողվածքի առաջացման հավանականությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024