Գրադարան
Ճողվածք. ախտորոշում

1 րոպե
Կախված տեսակից, սովորական ֆիզիկական քննությունը (բուժզննումը) հաճախ բավական է ճողվածքի ախտորոշման համար:
Ձեր բժիշկը կարող է տեսնել կամ շոշափել ճողվածքը, կամ ճողվածքային արտափքումը կարող է առաջանալ, երբ նա խնդրի ձեզ, որ հազաք կամ փոփոխեք ձեր դիրքը:
Բժիշկը նաև կստուգի, թե արդյոք կարող է ֆիզիկապես ներուղղել այն, որ որոշի, թե որքանով է դա լուրջ:
Որոշ ճողվածքների ախտորոշման համար կարող են պահանջվել փափուկ հյուսվածքների պատկերման հետազոտություններ, ինչպիսին է համակարգչային տոմոգրաֆիկ (ԿՏ) սքանավորումը:
Հոդվածը տեղադրվել է՝ 26-04-2023 վերանայվել է՝ 26-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: