Ճողվածքներն ինքնին վտանգավոր չեն և կյանքին վտանգ չեն ներկայացնում:
Այնուամենայնիվ, ճողվածքները կարող են հանգեցնել մի շարք խնդիրների, ինչպիսիք են աճուկի ցավը, մեջքի ցավը, ամորձիների ցավը, ազդրի ներսային շրջանի ցավը, ամորձապարկի այտուցը և աղիների խանգարումը: Հազվադեպ, չբուժված ճողվածքները կարող են առաջացնել սկսած աղիքային անանցանելիությունից մինչև աղիքային հյուսվածքների արյան հոսքի ծանր խանգարում: Երբ դա զարգանում է, առաջ է գալիս անհետաձգելի վիրահատության անհրաժեշտություն, որը կարող է պահանջել աղիների ոչ կենսունակ դարձած մի հատվածի հեռացում: Ուստի, ախտորոշումից հետո ճողվածքները չի կարելի անտեսել: Կապ հաստատեք ձեր բժշկի հետ:
Ճողվածքի հնարավոր բարդությունները ներառում են հետևյալը:
- Ճնշում շրջակա հյուսվածքների վրա. աճուկային ճողվածքների մեծ մասը ժամանակի ընթացքում մեծանում է, եթե դրանք չեն վիրահատական վերականգնման չեն ենթարկվում: Ճողվածքները կարող են ճնշում գործադրել շրջակա հյուսվածքների վրա, ներառյալ նյարդերը և առաջացնել աճուկի ցավ, ամորձիների ցավ կամ ազդրի ներսային շրջանի ցավ: Տղամարդկանց մոտ մեծ ճողվածքները կարող են տարածվել դեպի ամորձապարկ՝ առաջացնելով ճնշում, ցավ և այտուց:
- Չներուղղվող ճողվածք. ճողվածքը որովայնի պատի թուլությունն է, և ցանկացած կամ որևէ իրավիճակ, որը կապված է ներորովայնային ճնշման բարձրացման հետ, կարող է ունենալ ներորովայնային օրգանը թույլ տեղով արտամղելու և «ծուղակ» ստեղծելու ներուժ: Չներուղղվող կառուցվածքը կարող է լինել ներորովայնային ճարպոն (օմենտում), որը կարող է հանգեցնել ուժեղ ցավի կամ աղիքի մի հատված, որն առաջացնի աղիքային անանցանելիություն:
- Օղակված ճողվածք (ստրանգուլյացիա). ճողվածքի չներուղղվող ճողվածքը կարող է կապված լինել ճողվածքապարկում հայտնված օրգանի կամ ճարպոնի արյան հոսքի վատթարացում և առաջացնել օղակում (ստրանգուլյացիա): Օղակվածճողվածքը վտանգավոր է կյանքի համար և պահանջում է շտապ վիրահատություն և, հնարավոր է, որ հեռացվի աղիների ոչ կենսունակ հատվածը:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024