Գրադարան

Ճողվածք. բուժում

Ճողվածք. բուժում

Time Read 1 րոպե

Չբարդացած ճողվածքի ժամանակ դուք և բժիշկը միասին որոշում եք ձեր հետագա քայլերը:

Որոշ դեպքերում, եթե ձեր ճողվածքը փոքր է կամ որևէ լուրջ գանգատ կամ խնդիր չունեք, բժիշկը կարող է ձեզ առաջարկվել, որ բուժական որևէ քայլ չձեռնարկվի, սակայն հսկվի հիվանդության հետագա ընթացքը: Նման դեպքերում բժիշկը ձեզ կտրամադրի մի շարք օգտակար խորհուրդներ:

Սակայն, եթե ունեք աճուկային ճողվածք, անկախ գանգատների առկայությունից, սովորաբար առաջարկվում է վիրահատություն, քանի որ ճողվածքի այս տեսակն ունի օղակվելու և բարդանալու բարձր հավանականություն։ Բացառություն կարող են լինել այն դեպքերը, երբ ձեր տարիքը բավականին բարձր է կամ առկա են վիրահատական միջամտության ռիսկը մեծացնող ուղեկցող հիվանդություններ:

Ներկայում կիրառվում է ճողվածքների վիրահատական բուժման երկու մոտեցում:

  • Բաց վիրահատություն. վիրաբույժը կատարում է կտրվածք ճողվածքի շրջանում և շերտ առ շերտ վերականգնում և ամրացնում որովայնի պատը:
  • Lապարոսկոպիկ վիրահատություն. վիրաբույժը ձեր որովայնի վրա կատարում է մի քանի փոքր կրտվածքներ և վերականգնում որովայնի պատը լապարոսկոպի միջոցով՝ ավելի քիչ վնասելով նույն այդ պատը և նվազեցնելով ճողվածքի կրկնվելու կամ վենտրալ (հետվիրահատական) ճողվածքի հավանականությունը։

Վիրահատության ժամանակ որովայնի պատը կարող է լրացուցիչ ամրապնդվել հատուկ իմպլանտների միջոցով:

Օղակված ճողվածքների ժամանակ անհրաժեշտություն է ծագում կատարելու ավելի ընդգրկուն անհետաձգելի վիրահատություն, որի ժամանակ ստուգվում է ճողվածքապարկում ճմլված աղիների կենսունակությունը և դրանց արյան հոսքի վերականգնման հավանականությունը:

Հոդվածը տեղադրվել է՝ 26-05-2018 վերանայվել է՝ 26-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով