Գրադարան
Սկավառակի ճողվածք. կանխարգելում

1 րոպե
Միջողնային սկավառակի ճողվածքը կանխելու համար հետևեք այս խորհուրդներին:
- Վարժանքներ. իրանի մկանների ամրապնդումը կայունացնում և օժանդակում է ողնաշարը: Եղեք շարժուն: Արդեն ախտորոշված ճողվածքի ժամանակ, ընդհակառակը, պետք է հոգ տանել մեջքի մասին և չծանրաբեռնել այն։ Որոշ դեպքերում ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ կրեք հատուկ կորսետներ:
- Պահպանեք լավ կեցվածքը. սա նվազեցնում է ճնշումը ձեր ողնաշարի և սկավառակների վրա: Ձեր մեջքն ուղիղ և համաչափ պահեք, հատկապես երկար նստելիս: Ծանր առարկաները ճիշտ բարձրացրեք՝ ծանրաբեռնվածության մեծ մասը թողնելով ձեր ոտքերի, ոչ թե մեջքի վրա:
- Պահպանեք առողջ քաշը. ավելորդ քաշն ավելի մեծ ճնշում է գործադրում ողնաշարի և սկավառակների վրա, ինչը դրանց ավելի հակված է դարձնում ճողվածքի նկատմամբ:
- Թողեք ծխելը. խուսափեք ցանկացած տեսակի ծխախոտային արտադրանքի օգտագործումից:
Հոդվածը տեղադրվել է՝ 27-04-2023 վերանայվել է՝ 27-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: