Գրադարան
Սկավառակի ճողվածք. ինքնօգնություն

1 րոպե
Ձեր բժշկի առաջարկած ցավազրկող դեղամիջոցներից բացի փորձեք հետևյալ միջոցները:
- Տեղային տաք կամ սառը. սկզբում սառը տուփերը կարող են օգտագործվել ցավն ու բորբոքումը թեթևացնելու համար: Մի քանի օր անց դուք կարող եք անցնել թույլ տաքացնող միջոցներին՝ հանգստացում և հարմարավետություն ապահովելու համար:
- Չափից շատ անկողնային հանգստից խուսափելը. անկողնում մնալը կարող է հանգեցնել հոդերի կարկամության և մկանների թուլացման, որը կարող է բարդացնել ձեր վերականգնումը: Դրա փոխարեն, հանգստացեք հարմարավետ դիրքում 30 րոպե, այնուհետև վեր կացեք մի փոքր զբոսնելու կամ որոշակի աշխատանք անելու: Փորձեք խուսափել այնպիսի գործողություններից, որոնք սաստկացնում են ձեր ցավը:
- Դանդաղ վերսկսեք ակտիվանալը. թող ձեր ցավը առաջնորդի ձեզ ձեր գործունեությունը վերսկսելու հարցում: Համոզվեք, որ ձեր շարժումները դանդաղ են և վերահսկվում են, հատկապես առաջ կռանալիս և բարձրանալիս:
Այլընտրանքային բժշկություն
Որոշ այլընտրանքային և հավելյալ բուժումներ կարող են օգնել թեթևացնելու մեջքի քրոնիկ ցավը: Օրինակները ներառում են հետևյալը:
- Խիրոպրակտիկա. պարզվել է, որ ողնաշարի մատնային մանիպուլյացիան չափավոր արդյունավետ է մեջքի ոչ ուժեղ ցավի դեպքում: Այսպիսի սեանսները սովորաբար շարունակվում են առնվազն մեկ ամիս: Հազվադեպ, պարանոցի խիրոպրակտիկ բուժումը կարող է առաջացնել որոշակի տեսակի ինսուլտներ:
- Ասեղնաբուժություն. չնայած արդյունքները համեստ են, ասեղնաբուժությունը, հավանաբար, թեթևացնում է մեջքի և պարանոցի քրոնի ցավը:
- Մերսում. բուժական մերսումը կարող է կարճաժամկետ օգնություն տրամադրել մեջքի քրոնիկ ցավ ունեցող մարդկանց:
Հոդվածը տեղադրվել է՝ 27-04-2023 վերանայվել է՝ 27-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: