Միջողնային սկավառակների ճողվածքների մեծ մասն առաջանում մեջքի ստորին հատվածում, թեև դրանք նաև կարող են առաջանալ պարանոցի հատվածում:
Գանգատներն ու ախտանիշները կախված են նրանից, թե որտեղ է գտնվում ճողվածքի ենթարկված սկավառակը և արդյոք այն ճնշում է նյարդի վրա: Սկավառակների ճողվածքը սովորաբար ազդում է մարմնի մի կողմի վրա:
- Ձեռքի կամ ոտքի ցավ. եթե ձեր ճողվածքի ենթարկված սկավառակը գտնվում է մեջքի ստորին հատվածում, բացի նույն շրջանի ցավից, դուք սովորաբար ցավ կզգաք հետույքի, ազդրի և սրունքի հատվածում: Դուք նաև կարող եք ցավ ունենալ ձեր ոտքի մի շրջանում: Պարանոցային ճողվածքի դեպքում դուք սովորաբար ամենաուժեղ ցավը կզգաք ուսի և ձեռքի հատվածում: Այս ցավը կարող է ի հայտ գալ ձեր ձեռքում կամ ոտքում, երբ դուք հազում եք, փռշտում եք կամ շարժվում եք որոշակի դիրքերում: Ցավը հաճախ նկարագրվում է որպես սուր կամ այրվող, սակայն նաև կարող է լինել նվվացող:
- Թմրածություն կամ ծակծկոցներ. սկավառակի ճողվածքով մարդիկ հաճախ ունենում են ճառագայթվող թմրածություն (զգայնության իջեցում) կամ ծակծկոցներ մարմնի այն հատվածում, որը սպասարկվում է ախտահարված նյարդերի կողմից:
- Թուլություն. վնասված նյարդերի կողմից սպասարկվող մկանները հակված են թուլանալու: Սա կարող է հանգեցնել նրան, որ սայթակեք կամ ազդել իրերը բարձրացնելու կամ պահելու ձեր ունակության վրա:
Դուք կարող եք ունենալ սկավառակի ճողվածք և չնշել որևէ գանգատ կամ ախտանիշ: Դուք կարող պարզել, որ ունեք այս վիճակը միայն ողնաշարի պատկերային հետազոտության արդյունքում:
Ե՞րբ դիմել բժշկին
Դիմեք ձեր բժշկին, եթե ձեր պարանոցի կամ մեջքի ցավը տեղաշարժվում է ներքև դեպի ձեր ձեռքը կամ ոտքը կամ եթե ուղեկցվում է ձեր վերջույթի թմրածությամբ, ծակծկոցներով կամ թուլությամբ:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024