Գրադարան
Հիպերկալցեմիա. բարդություններ

1 րոպե
Հիպերկալցեմիան, հատկապես արյան կալցիումի մակարդակի անվերահսկելի կամ տևական բարձրացումը, կարող է հանգեցնել մի շարք բարդությունների:
Հիպերկալցեմիայի բարդություններից են՝
- Օստեոպորոզ. երբ ձեր ոսկորները շարունակում են դեպի արյան հուն բաց թողնել իրենց կալցիումը, կարող է զարգանալ ոսկորները փխրունացնող օստեոպորոզ, իսկ վերջինս՝ հանգեցնել ոսկորների կոտրվածքների, ողնաշարի շեղումների և հասակի կորստի:
- Երիկամային քարեր. եթե ձեր մեզը պարունակում է չափից շատ կալցիում, ձեր երիկամներում կարող են ձևավորվել կալցիումական բյուրեղներ: Ժամանակի ընթացքում այդ բյուրեղները կարող են մեծանալ՝ վերածվելով երիկամային քարերի: Միզուղիներով քարի անցումը կարող է խիստ ցավոտ լինել:
- Երիկամային անբավարարություն. ծանր հիպերկալցեմիան կարող է վնասել ձեր երիկամները՝ նվազեցնելով արյունը քամազատելու (ֆիլտրելու) և հեղուկն արտազատելու դրանց ունակությունը:
- Նյարդային համակարգի խնդիրներ. ծանր հիպերկալցեմիան կարող է հանգեցնել շփոթվածության, դեմենցիայի և կոմայի, որը կարող է ավարտվել մահով:
- Ոչ նորմալ սրտի ռիթմ (առիթմիա). հիպերկալցեմիան կարող է ազդել ձեր սրտի զարկերը կարգավորող էլեկտրական ազդանիշների վրա՝ հանգեցնելով անկանոն սրտազարկի:
Հոդվածը տեղադրվել է՝ 12-07-2023 վերանայվել է՝ 14-07-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: