Գրադարան

Հիպերկալցեմիա. ախտորոշում

Հիպերկալցեմիա. ախտորոշում

Time Read 1 րոպե

Հիպերկալցեմիան կարող է առաջացնել սակավաթիվ գանգատներ և ախտանիշներ կամ ընթանալ անախտանիշ, ուստի դուք կարող եք չիմանալ այս վիճակի մասին, քանի դեռ արյան թեստերով ձեզ մոտ չի հայտնաբերվել արյան կալցիումի բարձր մակարդակներ:

Արյան թեստերը նաև կարող են ցույց տալ, թե արդյոք ձեր պարաթիրեոիդ հորմոնի (PTH) մակարդակը բարձր է, որը վկայում է գերակտիվ հարվահանաձև գեղձերի (հիպերպարաթիրեոիդիզմի) մասին:

Պարզելու համար, թե արդյոք ձեր հիպերկալցեմիայի պատճառը մեկ այլ հիվանդություն է, ինչպիսիք են քաղցկեղը կամ սարկոիդոզը, ձեր բժիկը նաև կարող է խորհուրդ տալ թոքերի կամ ոսկորների պատկերային հետազոտություններ:

Հոդվածը տեղադրվել է՝ 12-07-2023 վերանայվել է՝ 14-07-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով