Դուք կարող եք չունենալ գանգատներ կամ ախտանիշներ, եթե ձեր հիպերկալցեմիան մեղմ է:
Ավելի ծանր դեպքերն առաջացնում են գանգատներ և ախտանշաններ՝ կապված ձեր օրգանիզմի այն շրջանների հետ, որոնց վրա ազդում են արյան մեջ կալցիումի բարձր մակարդակները: Օրինակները ներառում են հետևյալը:
- Երիկամներ. կալցիումի ավելցուկը ստիպում է ձեր երիկամներին ավելի լարված աշխատել՝ այն արյունից զտելու համար: Սա կարող է առաջացնել մշտական ծարավի զգացում և հաճախամիզություն:
- Մարսողական համակարգ. հիպերկալցեմիան կարող է առաջացնել ստամոքսի խանգարում, սրտխառնոց, փսխում և փորկապություն:
- Ոսկորներ և մկաններ. շատ դեպքերում ձեր արյան ավելցուկային կալցիումը կարող է պայմանավորված լինել ձեր ոսկորներից կալցիումի արտահոսքով, ինչը թուլացնում է ոսկրային հյուսվածքը: Սա կարող է առաջացնել ոսկրային ցավ և մկանային թուլություն:
- Գլխուղեղ. հիպերկալցեմիան կարող է խանգարել ձեր գլխուղեղի գործունեությանը, որը հանգեցնում է շփոթվածության, քնկոտության և հոգնածության: Հիպերկալցեմիան նաև կարող է դեպրեսիա առաջացնել:
- Սիրտ. հազվադեպ, ծանր հիպերկալցեմիան կարող է հանգեցնել ձեր սրտի աշխատանքի խանգարման՝ առաջացնելով սրտխփոց և ուշագնացություն, սրտի առիթմիաներ և այլ սրտային խնդիրներ:
Ե՞րբ դիմել բժշկին
Կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե ունեք գանգատներ և ախտանիշներ, որոնք կարող են վկայել հիպերկալցեմիայի մասին, ինչպիսիք են չափազանց ծարավը, հաճախակի միզելը և որովայնային ցավը:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024