Գրադարան
Գերքրտնարտադրություն. պատճառներ

1 րոպե
Քրտինքն ինքն իրեն հովացնելու օրգանիզմի մեխանիզմն է:
Նյարդային համակարգը ավտոմատ կերպով գործարկում է քրտնագեղձերը, երբ ձեր մարմնի ջերմաստիճանը բարձրանում է: Օրինակ, քրտնարտադրությունը խթանվում է արտաքին միջավայրի բարձր ջերմաստիճանային պայմաններում կամ ֆիզիկական ակտիվության ժամանակ: Քրտինքը նաև առաջանում է, հատկապես ձեր ափերին, երբ դուք հուզված կամ բարկացած եք:
Առաջնային հիպերհիդրոզն առաջանում է սխալ նյարդային ազդանշանների պատճառով, որոնք հրահրում են քրտնագեղձերին, որ դրանք դառնան գերակտիվ: Այն սովորաբար ազդում է ափերի, ներբանների, թևատակերի և երբեմն դեմքի վրա (տեղային կամ ֆոկալ գերքրտնարտադրություն) և կարող է սաստկանալ, երբ հուզված եք կամ զգում եք ուժեղ սթրես: Այս տեսակի հիպերհիդրոզի համար որևէ առողջական պատճառ չկա: Այն կարող է հանդիպել ընտանիքներում (ունի ժառանգական բնույթ):
Երկրորդային հիպերհիդրոզն առաջանում է հիմքում ընկած առողջական վիճակի կամ որոշակի դեղամիջոցների ընդունման հետևանքով, ինչպիսիք են ցավազրկողները, հակադեպրեսանտները և շաքարային դիաբետի բուժման և հորմոնային որոշ դեղամիջոցներ: Այս տեսակի հիպերհիդրոզը կարող է առաջացնել քրտնարտադրություն ամբողջ մարմնում (համատարած կամ գեներալիզացված գերքրտնարտադրություն): Հիվանդությունները և վիճակները, որոնք կարող են առաջացնել այն, ներառում են՝
- շաքարային դիաբետ
- ցածր արյան շաքար (հիպերգլիկեմիա)
- դաշտանադադարի ջերմահորդանքներ
- վահանաձև գեղձի խնդիրներ
- քաղցկեղի որոշ տեսակներ
- նյարդային համակարգի խանգարումներ
- վարակներ:
Որոշ դեղեր նույնպես կարող են առաջացնել առատ քրտնարտադրություն, ինչպիսիք են հակադեպրեսանտները, կորտիզոնները, Նիկոտինիաթթուն (Նիացին), Տամօքսիֆենը, Հիդրալազինը և ջերմիջեցնողները:
Հոդվածը տեղադրվել է՝ 16-05-2023 վերանայվել է՝ 16-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: