Գրադարան

Գերքրտնարտադրություն. կանխարգելում

Գերքրտնարտադրություն. կանխարգելում

Time Read 1 րոպե

Որոշ դեպքերում ուժեղացած քրտնարտադրության կանխարգելման որևէ արդյունավետ միջոց չկա:

Այնուամենայնիվ, որոշ մոտեցումներ և հնարքներ կարող են օգնել առատ քրտնարտադրության կամ դրա հետևանքների մեղմացմանը:

  • Հնարավորինս չոր ու մաքուր պահեք մաշկի առավել քրտնող շրջանները:
  • Հագեք բնական մանրաթելից կարված հագուստ (օրինակ՝ մետաքսյա կամ բամբակյա հագուստ), որը թույլ է տալիս, որ ձեր մաշկը շնչի:
  • Կրեք մշտապես չոր (կամ չորացված) ու մաքուր գուլպաներ, կոշիկներ կամ ձեռնոցներ:
  • Օգտագործեք հակաքրտինքային դեզադորներ և այլ միջոցներ:
  • Խոսեք ձեր բժշկի հետ գերքրտնարտադրության հավանական պատճառ հանդիսացող հիվանդությունների ու վիճակների հայտնաբերման և բուժման թեմայով:

Չմոռանաք լրացնել քրտինքով կորցրած ջրի քանակը:

Հոդվածը տեղադրվել է՝ 16-05-2023 վերանայվել է՝ 16-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով