Ուժեղացած քրտնարտադրության կամ հիպերհիդրոզի ախտորոշումը կարող է սկսվել այն բանից, որ ձեր բժիշկը հարցնի ձեր հիվանդության պատմության և ախտանիշների մասին: Ձեզ կարող է անհրաժեշտ լինել նաև ֆիզիկական քննություն (բուժզննում) կամ թեստեր՝ ձեր ախտանիշների առաջացման պատճառները գնահատելու համար:
Լաբորատոր թեստեր
Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ արյան, մեզի կամ այլ լաբորատոր թեստեր՝ պարզելու, թե արդյոք ձեր քրտնարտադրությունը պայմանավորված է այլ առողջական վիճակով, օրինակ՝ վահանաձև գեղձի գերակտիվությամբ (հիպերթիրեոզ) կամ ցածր արյան շաքարով (հիպոգլիկեմիա):
Քրտնքի թեստեր
Ձեզ նաև կարող է անհրաժեշտ լինել թեստ, որը ցույց է տալիս մարմնի առավել քրտնող տեղերը և գնահատում, թե որքան ծանր է ձեր վիճակը: Նման երկու թեստեր են յոդ-օսլայի թեստը և քրտնքի թեստը:
Հոդվածը հրապարակվել է՝ 16-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024