Հետևյալ խորհուրդները կարող են օգնել վերահսկելու քրտնարտադրությունը և մարմնի հոտը:
- Օգտագործեք հակաքրտինքային միջոց. 6%-ից 20% ալյումինի քլորիդ պարունակող հակաքրտինքային միջոցները (Դրիսոլ, Քսերակ Xerac AC և այլն) կարող են ժամանակավորապես արգելափակել քրտնքի ծակոտիները: Սա նվազեցնում է մաշկ հասնող քրտնքի քանակը: Այս տեսակի արտադրանքը կարող է օգնել թեթև հիպերհիդրոզի դեպքում: Քնելուց առաջ քսեք այն ձեր չոր մաշկին և արթնանալուց հետո լվացեք։
- Ընտրեք բնական նյութերից պատրաստված կոշիկներ և գուլպաներ. բնական նյութերից, օրինակ՝ կաշվից պատրաստված կոշիկները թույլ են տալիս, որ ձեր ոտքերը շնչեն, ինչն օգնում է կանխել ոտքերի քրտնածությունը: Երբ ակտիվ եք, հագեք խոնավությունը ներծծող մարզական գուլպաներ: Խանութում կարող եք պարզել, թե որ գուլպաներն են կլանում խոնավությունը՝ կարդալով պիտակը:
- Չոր պահեք ձեր ոտքերը. փոխեք գուլպաները կամ զուգագուլպաները օրը մեկ կամ երկու անգամ: Ամեն անգամ չորացրեք ձեր ոտքերը: Եթե հագնում եք զուգագուլպա (колготки), փորձեք բամբակյա միջադիրով տեսակը։ Օգտագործեք կոշիկի ներդիրներ և ոտքերի փոշի՝ քրտինքը կլանելու համար: Հագեք սանդալներ կամ ոտաբոբիկ քայլեք, երբ կարող եք: Հակառակ դեպքում, մեկ-մեկ հանեք ձեր կոշիկները:
- Ընտրեք ձեր գործունեությանը համապատասխան հագուստ. երբ հնարավոր է, կրեք բնական գործվածքով հանգուստ, ինչպիսիք են բամբակը, բուրդը և մետաքսը: Դրանք թույլ են տալիս ձեր մաշկին շնչել: Երբ շատ ակտիվ եք, կարող եք նախընտրել գործվածքներ, որոնք նախատեսված են ձեր մաշկի խոնավությունը ներծծելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 16-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024