Գրադարան

Գերքրտնարտադրություն. ախտանիշներ

Գերքրտնարտադրություն. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Գերքրտնարտադրության կամ հիպերհիդրոզի հիմնական ախտանիշը, ինչպես հուշում է անվանումը, ուժեղ կամ բարձրացած քրտնարտադրությունն է։

Սա գերազանցում է շոգ միջավայրում գտնվելու, ֆիզիկական վարժանքներին կամ անհանգստություն ու սթրես զգալուն ուղեկցող քրտնքին: Գերքրտնարտադրության մի տեսակը, որը սովորաբար ազդում է ձեռքերի, ոտքերի, թևատակերի կամ դեմքի վրա, առաջացնում է շաբաթական առնվազն մեկ դրվագ, երբ դուք արթուն եք: Եվ քրտնարտադրությունը սովորաբար դիտվում է մարմնի երկու կողմերում։

Ե՞րբ դիմել բժշկին

Երբեմն ավելորդ քրտնարտադրությունը լուրջ հիվանդության նշան է:

Անհապաղ դիմեք բուժօգնության, եթե ունեք առատ քրտնարտադրություն՝ գլխապտույտով, կրծքավանդակի, կոկորդի, ծնոտի, ձեռքերի, ուսերի կամ կոկորդի ցավով կամ սառը մաշկով և արագ անոթազարկով (պուլս):

Այցելեք ձեր բժշկին, եթե՝

  • քրտինքը խաթարում է ձեր առօրյան
  • քրտինքը առաջացնում է հուզական անհանգստություն կամ սոցիալական հեռացում
  • դուք հանկարծ սկսում եք սովորականից ավելի շատ քրտնել
  • դուք ունեք գիշերային քրտնարտադրություն՝ առանց որևէ ակնհայտ պատճառի:

Հոդվածը տեղադրվել է՝ 16-05-2023 վերանայվել է՝ 16-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով