Գրադարան
Հիպոխոնդրիա. պատճառներ

1 րոպե
Հիպոխոնդրիայի կամ հիվանդության կապակցությամբ տագնապային խանգարման ճշգրիտ պատճառը պարզ չէ, բայց հետևյալ գործոնները կարող են դեր խաղալ:
- Համոզմունքներ. դուք կարող եք դժվարությամբ հանդուրժել անորոշությունը՝ կապված անհարմար կամ անսովոր մարմնական զգացողությունների հետ: Սա կարող է հանգեցնել ձեզ սխալ մեկնաբանելու, որ մարմնական բոլոր զգացողությունները լուրջ են, ուստի դուք ապացույցներ եք փնտրում՝ հաստատելու, որ տառապում եք ծանր հիվանդությամբ:
- Ընտանիք. դուք կարող եք ունենալ ձեր առողջական վիճակի վերաբերյալ անհարկի անհանգստություն, եթե ունեք ծնողներ, ովքեր չափազանց շատ են անհանգստանում իրենց կամ ձեր առողջության համար:
- Անցյալի փորձ. հնարավոր է, որ մանկության տարիներին ծանր հիվանդության փորձ եք ունեցել, ուստի ֆիզիկական զգացողությունները կարող են ձեզ վախեցնել:
Ռիսկի գործոններ
Հիպոխոնդրիան սովորաբար սկսվում է վաղ կամ միջին հասուն տարիքում և կարող է վատթարանալ տարիքի հետ: Հաճախ տարեց մարդկանց համար առողջության հետ կապված անհանգստությունը կարող է կենտրոնանալ հիշողությունը կորցնելու վախի վրա:
Հիպոխոնդրիայի ռիսկի գործոնները կարող են ներառել հետևյալը՝
- կյանքի մեծ սթրեսի ժամանակաշրջան
- ծանր հիվանդության սպառնալիք, որը, պարզվում է, որ լուրջ չէ
- մանուկ հասակում բռնության ենթարկվելու պատմություն
- մանկական տարիքում լուրջ հիվանդություն կամ ծանր հիվանդ ծնող
- անձնային առանձնահատկություններ, ինչպիսին է անհանգստացող լինելու հակումը
- առողջության հետ կապված ինտերնետի չափից ավելի օգտագործում:
Հոդվածը տեղադրվել է՝ 25-02-2023 վերանայվել է՝ 10-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: