Գրադարան
Հիպոխոնդրիա. ախտորոշում

1 րոպե
Ախտորոշումը որոշելու համար դուք, ամենայն հավանականությամբ, կանցնեք բուժզննում և ձեր ընտանեկան բժշկի առաջարկած որևէ թեստ:
Ձեր բժիշկը կօգնի հասկանալու, թե արդյոք ունեք որևէ առոջական խնդիր, որը պահանջում է բուժում և կսահմանի լաբորատոր թեստերի, պատկերային հետազոտությունների և մասնագիտական խորհրդատվության այն սահմանափակ ցանկը, որն անհրաժեշտ է հնարավոր ախտորոշումը հաստատելու կան ժխտելու համար:
Ձեր ընտանեկան բժիշկը նաև կարող է ձեզ ուղեգրել հոգեկան առողջության մասնագետի խորհրդատվության: Հոգեթերապևտը (կամ որոշ դեպքերում՝ հոգեբույժը) կարող է՝
- անցկացնել հոգեբանական գնահատում՝ զրուցելով ձեր ախտանիշների, սթրեսային իրավիճակների, ընտանեկան պատմության, վախերի կամ մտահոգությունների և այն մեխանիզմների մասին, որոնց պատճառով ձեր անհանգստությունը կամ տագնապը բացասաբար է անդրադառնում ձեր կյանքի վրա:
- առաջարկել, որ լրացնեք հոգեբանական ինքնագնահատում կամ հարցաթերթիկ
- հարցնել ձեզ ալկոհոլի, թմրամիջոցների կամ այլ նյութերի օգտագործման մասին
- որոշել, թե արդյոք ձեր հիվանդության հետ կապված մտահոգությունը և ավելորդ անհանգստությունը համապատասխանում են հիպոխոնդրիայի ախտորոշիչ չափորոշիչներին:
Հոդվածը տեղադրվել է՝ 25-02-2023 վերանայվել է՝ 10-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: