Հիպոխոնդրիայի հիմնական ախտանիշը խիստ մտահոգությունը կամ անհանգստությունն է, որ դուք լուրջ հիվանդ եք՝ հիմնված նորմալ մարմնական զգացողությունների վրա (օրինակ՝ աղմկոտ ստամոքս) կամ աննշան ախտանիշների վրա (օրինակ՝ թեթև ցան):
Հիպոխոնդրիայի կամ հիվանդության համար տագնապային խանգարման ախտանիշները կարող են ներառել հետևյալը՝
- ծանր հիվանդություն կամ առողջական խնդիր ունենալու կամ հիվանդանալու վերաբերյալ ունեք մշտական մտահոգություն
- անհանգստանում եք այն մտքից, որ աննշան ախտանիշները կամ մարմնական զգացողությունները վկայում են ձեր ծանր հիվանդության մասին
- հեշտությամբ անհանգստանում եք ձեր առողջական վիճակից
- բժիշկներին այցելելու կամ ախտորոշիչ թեստի բացասական արդյունքների նկատմամբ ունեք քիչ վստահություն կամ ընդհանրապես չեք վստահում
- ձեր ընտանիքում առկա որևէ հիվանդության կամ դրա զարգացման ռիսկի մասին ունեք չափից դուրս մեծ անհանգստություն
- հնարավոր հիվանդությունների հետ կապված այնաստիճան անհանգիստ կամ տագնապած եք, որ չեք կարողանում ձեր առօրյա գործերն անել
- բազմակի ստուգում եք ձեր օրգանիզմը որևէ հիվանդություն կամ հիվանդության ախտանիշներ հայտնաբերելու համար
- հաճախակի պայմանավորվում և այցելում եք ձեր բժշկին՝ հերթական անգամ համոզվելու, որ առողջական խնդիր չունեք կամ խուսափում եք բժշկական օգնությունից՝ վախենալով, որ կախտորոշվեք որևէ ծանր հիվանդություն
- խուսափում եք մարդկանցից, վայրերից կամ գործերից՝ վախենալով ձեր առողջության հետ կապված վտանգներից
- անընդհատ խոսում եք ձեր առողջության և հնարավոր հիվանդությունների մասին
- հաճախ ինտերնետում որոնում եք ախտանիշների պատճառների կամ հնարավոր հիվանդությունների վերաբերյալ էջեր:
Ե՞րբ դիմել բժշկի
Իրականում, ձեր ախտանիշները կարող են կապված լինել առողջական խնդիրների հետ, ուստի կարևոր է, որ դրանք ներկայացնեք ձեր ընտանեկան բժշկին (եթե դեռ չեք արել): Եթե ձեր բժիշկը կարծում է, որ դուք կարող եք ունենալ հիպոխոնդրիա, նա կարող է ձեզ ուղղորդել հոգեկան առողջության մասնագետի՝ հոգեթերապևտի մոտ:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-02-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024