Բուժման նպատակն է օգնել ձեզ վերահսկելու ձեր առողջության հետ կապված անհանգստությունը և բարելավելու ձեր առօրյա կյանքում գործելու կարողությունը:
Հոգեթերապիան (փսիխոթերապիա), որը նաև կոչվում է խոսքի թերապիա, կարող է օգտակար լինել հիպոխոնդրիայի ախտանիշների հաղթահարման համար: Երբեմն բժիշկը կարող է ավելացնել դեղեր ավելացվել:
Հոգթերապիա
Մարմնական (ֆիզիկական) զգացողությունները կարող են կապված լինել հուզական մտահոգության և առողջության վերաբերյալ անհանգստության հետ, ուստի հոգեթերապիան, մասնավորապես՝ կոգնիտիվ վարքաբանական թերապիան (ԿՎԹ) կարող է արդյունավետ բուժում լինել: ԿՎԹ-ն օգնում է ձեզ, որ սովորեք հիվանդության մասին տագնապային խանգարումը կառավարելու հմտություններ և գտնեք ձեր մտահոգությունները վերահսկելու տարբեր եղանակներ:
ԿՎԹ կարող է օգնել, որ դուք՝
- բացահայտեք ծանր առողջական խնդիր կամ հիվանդություն ունենալու վերաբերյալ ձեր վախերն ու համոզմունքները
- սովորեք ձեր մարմնական զգացողությունները գնահատելու այլընտրանքային եղանակներ՝ ձգտելով փոփոխել ոչ օգտակար մտքերը
- ավելի լավ հասկանաք, թե ինչպես են ձեր անհանգստությունները ազդում ձեր ինքնազգացողության և վարքագծերի վրա
- փոխեք ձեր մարմնական զգացողություններին և ախտանիշներին արձագանքելու ձևը
- սովորեք անհանգստությունն ու սթրեսը հաղթահարելու և հանդուրժելու հմտությունները
- նվազեցնեք արտաքին (ֆիզիկական) զգացողությունների պատճառով իրավիճակներից և գործողություններից խուսափելը
- նվազեցնեք հիվանդության նշանների համար հաճախակի ստուգվելու և բազմակի հավաստիացում ստանալու վարքագիծը
- բարելավեք առօրյա գործունեությունը տանը, աշխատավայրում, հարաբերություններում և տարբեր իրավիճակներում
- օգնել ձեզ, որ հաղթահարեք հոգեկան առողջության այլ խանգարումները, ինչպիսին է դեպրեսիան:
Այլ թերապիաները, ինչպիսիք են սթրեսի վարքաբանական կառավարումը և ազդեցության թերապիան, նույնպես կարող են օգտակար լինել:
Դեղորայքային բուժում
Հակադեպրեսանտները, ինչպիսիք են սերոտոնինի ետզավթման ընտրողական արգելակիչները կամ ինհիբիտորները (ՍԵԸԱ), կարող են օգնել ավելորդ անհանգստության մեղմացմանը: Բժիշկը նաև կարող է նշանակել դեղորայքային բուժում, եթե ունեք տրամադրության կամ տագնապային խանգարումներ:
Զրուցեք ձեր բժշկի հետ դեղամիջոցների տարբերակների և դրանց հնարավոր կողմնակի ազդեցությունների և ռիսկերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-02-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024