Այս էջում ձեզ կտրամադրվի հանրամատչելի տեղեկատվություն երեխաների մոտ աճուկային ճողվածքի վիրահատական վերականգնման մասին:
Եթե ունեք այս թեմայի հետ կապված որևէ հարց, ապա քննարկեք այն ձեր ընտանեկան բժշկի և վիրաբույժի հետ:
Ի՞նչ է ազդրային ճողվածքը
Աճուկային ճողվածքը որովայնի պարունակության արտանկումն է աճուկային խողովակից: Այն զարգանում է, երբ առկա է թուլություն որովայնի ստորին շրջանի մկաններում, որի պատճառով որովայնի խոռոչի որոշ պարունակություն (սովորաբար՝ ճարպոն և բարակ աղիներ) անցնում են որովայնի պատի այդ «թույլ կետերով» և մաշկի տակ առաջացնում տեսանելի կամ շոշափելի արտափքում կամ արտացցում։
Աճուկային ճողվածքները տարածված են երեխաների, հատկապես՝ մինչև 6 ամսական նորածինների շրջանում: Դրանք ավելի հաճախ են հանդիպում տղաների և վաղաժամ ծնված նորածինների շրջանում: Երեխաները սովորաբար ծնվում են ճողվածք առաջացնող աճուկային խողովակի թուլությամբ: Տղաների մոտ որովայնի պարունակությունը արտանկում է դեպի փոշտ, իսկ աղջիկների մոտ՝ դեպի մեծ ամոթաշրթեր:
Իմացե՛ք ավելին աճուկային ճողվածքների մասին:
Որո՞նք են վիրահատության օգուտները
Վիրահատությունից հետո ձեր երեխան այլևս չի ունենա ճողվածք: Վիրահատությունը նաև կանխարգելում է երեխայի մոտ ճողվածքի որևէ ծանր բարդության առաջացումը (բորբոքում, օղակում, աղիքի լուսանցքի խցանում, որը բերում է աղիքային անանցանելիության կամ ստրանգուլյացիա, երբ աղիքի մի մասի արյան շրջանառությունը ընդհատվում է) և թույլ է տալիս վերադառնալ իր նորմալ առօրյա կյանքին:
Կա՞ արդյոք վիրահատությանը որևէ այլընտրանք
Վիրահատությունը խորհուրդ է տրվում որպես այս հիվանդության բուժման միակ մեթոդ: Ճողվածքը չի կարող առանց վիրահատության ինքնուրույն բարելավվել (կարող է ներուղղել դեպի որովայնի խոռոչ, սակայն դարձյալ արտանկվել):
Ի՞նչ է վիրահատությունը ներառում
Աճուկային ճողվածքը կարող է վերականգնվել լապարոսկոպիկ վիրահատությամբ, սակայն երեխաների մոտ սովորաբար օգտագործվում է «բաց»՝ աճուկային շրջանում կտրվածքով վիրահատությունը:
Վիրահատությունն իրականացվում է ընդհանուր անեսթեզիայի (անզգայացման) ներքո և սովորաբար տևում է մոտ 1 ժամ:
Վիրաբույժը կտրված է կատարում աճուկային շրջանում և գտնում ճողվածքապարկը:
Տղաների մոտ այս պարկը հպված է այն արյունատար անոթներին, որոնք արյունամատակարարում են ամորձիները: Ճողվածքապարկը կիպ հարում է նաև սերմնալարին, որն ավելի մեծ տարիքում տեղափոխում է սերմն ամորձիներից: Աղջիկների մոտ ճողվածքը կարող է պարունակել ձվարան կամ ֆալոպյան խողովակի մի մասը:
Վիրաբույժը կապում է ճողվածքապարկը՝ մինչ այդ ներուղղելով դրա պարունակությունը դեպի որովայնի խոռոչ: Վերջում նա վերականգնում է մաշկը:
Ինչպիսի՞ բարդություններ կարող են առաջանալ
Թվարկված բարդություններից որոշները կարող են լինել ծանր և անգամ բերել մահվան:
Որևէ վիրահատության ընդհանուր բարդությունները
- ցավ
- արյունահոսություն
- մաշկի սպիական տգեղացում
- բորբոքում
- վիրահատական շրջանի (վերքային) վարակ:
Այս վիրահատության առանձնահատուկ բարդությունները
- վերքի տակ արյան (հեմատոմա) կամ հեղուկի (սերոմա) կուտակում
- հիդրոցելեյի զարգացում (ամորձու ջրակալում), երբ ամորձու պատյանների միջև կուտակվում է հեղուկ
- որովայնի խոռոչից դուրս եկած և ճողվածքապարկում հայտնված օրգանների կամ հյուսվածքների վնասում
- աճուկի շրջանը «սպասարկող» նյարդերի վնասում
- ամորձու արյունամատակարարման խանգարում
- վիրահատված կողմի ամորձու ավելի բարձր դիրք
- սերմնալարի վնասում:
Որքա՞ն շուտ իմ երեխան կվերականգնվի
Ձեր երեխան կարող է տուն վերադառնալ վիրահատության համ հաջորդ օրը:
Բժիշկը ձեզ կտեղեկացնի, թե երբ նա կկարողանա վերադառնալ դպրոց (սովորաբար 5-7 օր անց):
Երեխաների մեծ մասը լիարժեք վերականգնվում և անցնում է իր նորմալ գործերին:
Ամփոփում
Աճուկային ճողվածքը տարածված առողջական խնդիր է, որը պատճառվում է որովայնի խոռոչի պարունակության՝ աճուկային խողովակող դեպի փոշտ կամ մեծ ամոթաշրթեր արտանկմամբ: Չբուժվելու դեպքում աճուկային ճողվածքը կարող է առաջացնել ծանր բարդություններ:
Լրացուցիչ տեղեկատվություն
Աճուկային ճողվածքի մասին
Այցելե՛ք Մեդեքսի աճուկային ճողվածքներ էջը, որպեսզի ծանոթանաք այս հիվանդության և բուժման մեթոդների մասին:
Վիրահատական միջամտությունների մասին
Այցելե՛ք Մեդեքսի վիրահատական միջամտությունների համապատասխան էջերը, որ լրացուցիչ ընդհանուր բնույթի տեղեկություններ ստանաք վիրահատությունների վերաբերյալ, այդ թվում՝
Հոդվածը հրապարակվել է՝ 01-07-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024