Գրադարան

Կելոիդ սպի. ինքնօգնություն

Կելոիդ սպի. ինքնօգնություն

Time Read 1 րոպե

Փորձեք կելոիդի ինքնօգնության հետևյալ խորհուրդները:

  • Բուժեք և խնամեք ձեր վերքն այնպես, ինչպես հրահանգել է բժիշկը. վերքերի բուժումն ու խնամքը կարող է ժամանակատար լինել, իսկ ճնշող (կոմպրեսիոն) վիրակապը կարող է լրացուցիչ անհարմարություն ստեղծել: Փորձեք հնարավորինս հետևել ձեր բժշկի առաջարկած ռեժիմին, քանի որ այս քայլերը կարևոր են կելոիդների կանխարգելման համար:
  • Կիրառեք կորտիկոստերոիդային նրբաքսուք (կրեմ). սա կարող է օգնել քորի մեղմացմանը:
  • Կիրառեք սիլիկոնային գել. սիլիկոնե գելի կիրառումը նույնպես կարող է թեթևացնել քորը:
  • Պաշտպանեք մաշկը կրկին վնասվելուց. խուսափեք հագուստով կամ այլ տեսակի շփմամբ կելոիդը գրգռելուց կամ վնասելուց:
  • Պաշտպանեք ձեր մաշկը արևից. արևի ճառագայթների ազդեցությունը կարող է փոխել կելոիդի գույնը՝ այն դարձնելով ավելի նկատելի: Այս փոփոխությունը կարող է մշտական ​​լինել: Դուրս գալուց առաջ պաշտպանեք ձեր մաշկը՝ ծածկելով կելոիդը կամ առատորեն կիրառելով արևապաշտպան քսուք:

Այլընտրանքային բժշկություն

Կելոիդային սպիները բնական ճանապարհով հեռացնելու ապացուցված մեթոդներ չկան: Որոշ կլինիկական հետազոտություններ ցույց են տվել, որ բերանային (օրալ) կամ տեղային (մաշկի վրա կիրառվող) սոխի արտամզվածքը կարող է արդյունավետ լինել կելոիդային սպիների տեսքը բարելավելու և քորն ու անհանգստությունը մեղմացնելու համար:

Բուժում      

Հոդվածը տեղադրվել է՝ 22-08-2023 վերանայվել է՝ 23-08-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով