Գրադարան
Կելոիդ սպի. ախտանիշներ

1 րոպե
Կելոիդ սպին կամ կելոիդը կարող է ձևավորվել պատճառ հանդիսացող վնասվածքից հետո մի քանի ամսվա ընթացքում:
Գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել հետևյալը՝
- հաստ կամ կոպիտ, տձև սպիներ, որոնք սովորաբար առաջանում են ականջի բլթակների, ուսերի, այտերի կամ կրծքավանդակի միջին հատվածների վրա
- փայլուն, անմազ, հանգուցավոր, բարձրացած մաշկ
- տարբերվող չափսեր՝ կախված սկզբնական վնասվածքի չափից և նրանից, թե երբ է կելոիդը դադարում աճել
- տարբերվող բնույթ՝ սկսած փափուկից մինչև պինդ և ռետինե
- կարմրավուն, շագանակագույն կամ մանուշակագույն տեսք՝ կախված ձեր մաշկի գույնից
- քորի առաջացում
- անհարմարավետություն:
Ե՞րբ դիմել բժշկին
Վաղ բուժումը կարող է օգնել, որ նվազագույնի հասցնեք կելոիդի աճը: Կելոիդ նկատելուց անմիջապես հետո խոսեք ձեր բժշկի հետ: Եթե ցանկանում եք բուժել այն կելոիդը, որը երկար ժամանակ ունեցել եք, խոսեք մաշկային հիվանդությունների ոլորտում մասնագիտացած բժշկի հետ (մաշկաբան):
Հոդվածը տեղադրվել է՝ 22-08-2023 վերանայվել է՝ 22-08-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: