Գրադարան
Կելոիդ սպի

1 րոպե
Կիլոիդ սպին կամ պարզապես կելոիդը հաստացած և մաշկից վեր բարձրացած սպի է:
Այն կարող է առաջանալ ցանկացած շրջանում, որտեղ ունեք մաշկի վնասվածք, սակայն, սովորաբար ձևավորվում է ականջի բլթակների, ուսերի, այտերի կամ կրծքավանդակի վրա: Եթե հակված եք կելոիդների զարգացմանը, դրանք կարող են ի հայտ գալ ձեր մարմնի մեկից ավելի տեղամասերում:
Կելոիդ սպին ձեր ֆիզիկական առողջության համար վնասակար չէ, սակայն կարող է առաջացնել հուզական անհարմարավետություն: Կանխարգելումը կամ վաղ բուժումը կարևոր են:
Կելոիդ սպին բուժելի է: Եթե ձեզ դուր չի գալիս, թե ինչպիսի տեսք ունի կելոիդը կամ ինչպիսի զգացողություն է առաջացնում, խոսեք ձեր բժշկի հետ, թե ինչպես կարելի է այն հարթեցնել կամ հեռացնել: Այնուամենայնիվ, նույնիսկ բուժման դեպքում կելոիդը կարող է շարունակվել տարիներ կամ կրկնվել:
Հոդվածը տեղադրվել է՝ 22-08-2023 վերանայվել է՝ 22-08-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: