Երիկամների ախտահարումը կարող է առաջացնել տարբեր առողջական, որոշ դեպքերում՝ անդառնալի խնդիրներ։
Ուստի, շատ կարևոր է, որ երիկամային հիվանդությունը հայտնաբերվի հնարավորինս վաղ, քանի դեռ չեն զարգացել տարբեր անբուժելի փոփոխություններ։
Մեր օրգանիզմը կարող է հարմարվել երիկամների ախտահարմանը և ամիսներ ու տարիներ շարունակ երիկամային հիվանդությունը կարող է մնալ աննկատ։ Սա ինքնին մեծ խնդիր է, քանի որ երիկամային բազմաթիվ հիվանդություններ ախտորոշվում են ուշացած, երբ արդեն իսկ զարգացել են անդառնալի փոփոխություններ։
Երիկամային հիվանդության ամենատարածված բարդություններից են՝
- անեմիա (սակավարյունություն), երբ արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտներ) քանակի նվազեցումն իր հերթին առաջացնում է ընդհանուր թուլություն, շնչարգելություն և հևոց, գլխապտույտ, ընկճվածություն և մրսելու հակում
- ոսկրային, հոդային և մկանային ցավեր
- մկանային ջղաձգումներ, հատկապես ոտքերի շրջանում
- աղիների գործունեության խանգարումներ՝ փորկապություն կամ փորլուծություն
- ախորժակի կորուստ, սրտխառնոց և փսխում
- բերանի խոռոչի և ատամների հետ կապված խնդիրներ
- մաշկի քոր
- արյունազեղումներ
- դեպրեսիա, անհանգստություն, գերգրգռվածություն և տրամադրության անկում
- քնի խանգարումներ
- մազաթափություն։
Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024