Գրադարան

Պիելոնեֆրիտ. կանխարգելում

Պիելոնեֆրիտ. կանխարգելում

Time Read 1 րոպե

Նվազեցրեք երիկամների վարակման ռիսկը՝ ձեռնարկելով միզուղիների վարակների կանխարգելմանն ուղղված քայլեր:

Հատկապես կանայք կարող են նվազեցնել միզուղիների վարակների վտանգը, եթե նրանք հետևեն այս քայլերին:

  • Խմեք հեղուկներ, հատկապես ջուր. hեղուկները կարող են օգնել միզելիս օրգանիզմից հեռացնելու բակտերիաները:
  • Միզեք առանց ուշացնելու, երբ ցանկություն ունեք. մի՛ հետաձգեք միզելը, երբ ցանկություն եք զգում:
  • Դատարկեք միզապարկը սեռական հարաբերությունից հետո. սեռական ակտից հետո հնարավորինս շուտ միզելը օգնում է, որ բակտերիաները մաքրվեն միզուկից: Սա նվազեցնում է վարակի վտանգը:
  • Ճիշտ սրբեք. միզելուց և կղելուց հետո սրբեք առջևից դեպի ետ՝ հեշտոցից դեպի հետանցք: Սա օգնում է դեպի միզուկ բակտերիաների տարածման կանխարգելմանը:
  • Խուսափեք սեռական օրգանների շրջանում որևէ արտադրանք օգտագործելուց. սեռական օրգանների շրջանում դեզոդորանտային սփրեյների օգտագործումը կամ հեշտոցի ներքին լվացումները կարող են գրգռել ձեր նուրբ մաշկը կամ լորձաթաղանթները՝ հեշտացնելով վարակի առաջացումը:

Հոդվածը տեղադրվել է՝ 12-04-2023 վերանայվել է՝ 12-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով