Գրադարան

Պիելոնեֆրիտ. ինքնօգնություն

Պիելոնեֆրիտ. ինքնօգնություն

Time Read 1 րոպե

Ձեր ինքնազգացողությունը բարելավելու համար, մինչ դուք ապաքինվում եք երիկամների վարակից, կարող եք ձեռնարկել հետևյալ քայլերը:

  • Փորձեք տեղային տաք միջոցներ. ցավը թեթևացնելու համար ձեր որովայնի, մեջքի կամ կողքի վրա դրեք տաքացնող բարձիկ:
  • Օգտագործեք ցավազրկող դեղամիջոց. ջերմության կամ անհարմարավետության (դիսկոմֆորտի) դեպքում ընդունեք սովորական ցավազրկող, ինչպիսին է Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն): Եթե ունեք քրոնիկ երիկամային հիվանդություն, ավելի լավ է խուսափել կամ սահմանափակել ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցների (ՈՍՀԲԴ) օգտագործումը, ինչպիսին է Իբուպրոֆենը (Մոտրին IB, Ադվիիլ և այլն):
  • Խմեք բավարար քանակով հեղուկներ. հեղուկներ խմելը կօգնի, որ բակտերիաները հեռացվեն ձեր միզուղիներից: Խուսափեք սուրճից և ալկոհոլից, քանի դեռ ձեր վարակը չի վերացել: Դրանք կարող են սաստկացնել անհապաղ միզելու ցանկությունը:
Բուժում      

Հոդվածը տեղադրվել է՝ 12-04-2023 վերանայվել է՝ 12-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով