Գրադարան
Պիելոնեֆրիտ. ախտանիշներ

1 րոպե
Սուր պիելոնեֆրիտը սովորաբար զարգանում արագորեն՝ մեկ օրվա, նույնիսկ մի քանի ժամվա ընթացքում։
Երիկամային վարակի ախտանիշները կարող են ներառել հետևյալը՝
- ջերմություն
- դող և սարսուռ
- միզելիս այրոցի զգացում կամ ցավ
- հաճախակի միզելու անհրաժեշտություն
- միզելու ուժեղ, տևական ցանկություն
- մեջքի (գոտկային), կողքի կամ աճուկի ցավ
- սրտխառնոց և փսխում, որը հաճախ ուղեկցում է ուժեղ ցավին
- մեզի մեջ թարախ կամ արյուն
- մեզ, որից վատ հոտ է գալիս կամ պղտոր է
- որովայնի ցավ:
Ե՞րբ դիմել բժշկին
Պայմանավորվեք ձեր բժշկի մոտ արտահերթ այցի համար, եթե ունեք երիկամների վարակի ախտանիշներ: Նաև դիմեք ձեր բժշկին, եթե բուժում եք ստանում միզուղիների վարակի դեմ, սակայն ձեր ախտանիշները չեն լավանում:
Ծանր երիկամային վարակը կարող է հանգեցնել վտանգավոր բարդությունների: Դրանք կարող են ներառել արյան թունավորում, օրգանիզմի հյուսվածքների վնասում կամ մահ: Անմիջապես դիմեք բժշկական օգնության, եթե ունեք երիկամների վարակի ախտանիշներ և արյունոտ մեզ կամ սրտխառնոց և փսխում:
Հոդվածը տեղադրվել է՝ 12-04-2023 վերանայվել է՝ 12-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: