Գրադարան
Պիելոնեֆրիտ. բուժում

1 րոպե
Հակաբիոտիկները երիկամային վարակի բուժման հիմնական դեղերն են:
Հակաբիոտիկներ՝ երիկամային վարակի համար
Հակաբիոտիկները երիկամային վարակների բուժման առաջին գծի դեղերն են: Նշանակվող դեղամիջոցները և բուժման տևողությունը կախված են ձեր առողջական վիճակից և ձեր մեզի նմուշում հայտնաբերված բակտերիաներից:
Երիկամային վարակի ախտանշանները հաճախ սկսում են անհետանալ բուժումը սկսելուց հետո մի քանի օրվա ընթացքում: Սակայն, ձեզ կարող է անհրաժեշտ լինել հակաբիոտիկային բուժումը շարունակել մեկ շաբաթ կամ ավելի երկար: Ավարտեք հակաբիոտիկների ամբողջական կուրսը, նույնիսկ եթե դուք սկսում եք ավելի լավ զգալ:
Ձեր բժիշկը կարող է առաջարկել, որ դուք կրկնակի մեզի ցանքսի թեստ անցնեք՝ համոզվելու, որ վարակը մաքրվել է: Եթե վարակը դեռ առկա է, դուք պետք է հակաբիոտիկների մեկ այլ կուրս ընդունեք:
Հոսպիտալացումը ծանր երիկամային վարակի դեպքում
Եթե ձեր երիկամների վարակը ծանր է, ձեր բուժումը կազմակերպվում է հիվանդանոցում: Բուժումը կարող է ներառել հակաբիոտիկներ և հեղուկներ, որոնք տրվում են ձեր ձեռքի երակով: Թե որքան ժամանակ կմնաք հիվանդանոցում, կախված է նրանից, թե որքան ծանր է ձեր վարակը:
Կրկնվող երիկամային վարակների բուժումը
Որոշակի առողջական խնդիրները, ինչպիսին է միզուղիների ձևափոխումը (դեֆորմացիա), կարող են պատճառ դառնալ, որ ձեր երիկամային վարակները կրկնվեն: Նման իրավիճակում ձեզ կարող են ուղղորդել երիկամների մասնագետի (նեֆրոլոգ) կամ միզուղիների վիրաբույժի (ուրոլոգի) խորհրդատվության: Ձեզ նաև կարող է անհրաժեշտ լինել վիրահատություն՝ կառուցվածքային խնդիրը վերականգնելու համար:
Հոդվածը տեղադրվել է՝ 12-04-2023 վերանայվել է՝ 12-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: