Լակտոզի անհանդուրժողականության կամ անտանելիության գանգատներն ու ախտանիշները սովորաբար սկսվում են լակտոզ (կաթնաշաքար) պարունակող մթերքներ ուտելուց կամ խմելուց 30 րոպեից մինչև երկու ժամ հետո:
Ընդհանուր գանգատները և ախտանիշները կարող են ներառել՝
- փորլուծություն
- սրտխառնոց, երբեմն՝ փսխում
- ստամոքսի շրջանի կծկանքներ կամ անհարմարավետություն (դիսկոմֆորտ)
- փքվածություն (մետեորիզմ)
- աղիքային գազեր:
Ե՞րբ դիմել բժշկին
Պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին, եթե կաթնամթերք ուտելուց հետո հաճախակի եք ունենում լակտոզի անհանդուրժողականության կամ անտանելիության ախտանիշներ, հատկապես, եթե անհանգստանում եք բավարար քանակությամբ կալցիում ստանալու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024