Եթե լակտոզի (կաթնաշաքարի) անհանդուրժողականությունն առաջացել է որևէ հիվանդության պատճառով, այդ հիվանդության բուժումը կարող է վերականգնել օրգանիզմի կաթնաշաքարը մարսելու ունակությունը, թեև այդ գործընթացը կարող է տևել ամիսներ:
Եթե լակտազ ֆերմենտի անբավարարությունն ունի այլ պատճառներ, դուք կարող եք խուսափել լակտոզի անհանդուրժողականության առաջացրած գանգատներից՝ հետևելով ցածր լակտոզայի սննդակարգին:
Ձեր սննդակարգում կաթնաշաքարի քանակը նվազեցնելու համար՝
- սահմանափակեք կաթը և կաթնամթերքի այլ տեսակները
- ձեր սովորական կերակուրներում ներառեք կաթնամթերքի միայն փոքր չափաբաժիններ
- կերեք և խմեք կաթնաշաքարի քչացված քանակներ պարունակող պաղպաղակ և կաթ
- կաթի մեջ ավելացրեք հեղուկ կամ փոշի լակտազ ֆերմենտ՝ ձեր ընդունած կաթնաշաքարը քայքայելու համար:
Եթե լակտոզ-անհանդուրժող եք և նաև ունեք գրգռված աղու համախտանիշ, բժիշկը ձեզ կառաջարկի ցածր FODMAP սննդակարգ:
Իմացե՛ք ավելին ցածր FODMAP սննդակարգի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024