Բժիշկը կարող է կասկածել լակտոզի կամ կաթնաշաքարի անհանդուրժողականություն՝ ելնելով ձեր ախտանիշներից և ձեր օրգանիզմի արձագանքից՝ ի պատասխան ձեր սննդակարգում կաթնամթերքի քանակի կրճատման փորձին:
Ձեր բժիշկը կարող է հաստատել ախտորոշումը` կատարելով հետևյալ թեստերից մեկը կամ մի քանիսը:
- Ջրածնի շնչառական թեստ. կաթնաշաքարի (լակտոզի) բարձր քանակներ պարունակող հեղուկ խմելուց հետո բժիշկը կանոնավոր ընդմիջումներով չափում է ձեր արտաշնչած օդում ջրածնի քանակը: Ջրածնի չափից դուրս շատ արտաշնչելը ցույց է տալիս, որ դուք լիովին չեք մարսում և ներծծում կաթնաշաքարը:
- Լակտոզի հանդուրժողականության (տոլերանտության) թեստ. այս դեպքում լակտոզի բարձր քանակներ պարունակող հեղուկ խմելուց երկու ժամ անց հանձնում եք արյան թեստ՝ արյան մեջ գլյուկոզի քանակը չափելու համար: Եթե ձեր գլյուկոզի մակարդակը չի բարձրանում, նշանակում է, որ ձեր օրգանիզմը պատշաճ կերպով չի մարսում և ներծծում կաթնաշաքարով հարուստ ըմպելիքը:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024