Լարինգիտի դեպքերի մեծ մասը ժամանակավոր են և բարելավվում են, երբ մեղմանում է կոկորդի գրգռում կամ բորբոքում առաջացնող պատճառը: Սուր լարինգիտի պատճառներից են՝
ձայնալարերի լարվածություն, որը պատճառվում է բղավելիս կամ ձայնալարերը գերօգտագործելիս
ավելի հազվադեպ՝ բակտերիալ վարակներ:
Քրոնիկ լարինգիտ
Ավելի քան 3 շաբաթ շարունակվող լարինգիտը հայտնի է որպես քրոնիկ լարինգիտ: Լարինգիտի այս տեսակը սովորաբար պատճառվում է գրգռիչների տևական ազդեցությունից: Քրոնիկ լարինգիտը կարող է առաջացնել ձայնալարերի լարվածություն և վնասում կամ գերաճեր (պոլիպներ կամ հանգույցներ): Քրոնիկ լարինգիտի պատճառներից են՝
գրգռիչների ներշնչում, օրինակ՝ քիմիական գոլորշիներ, ալերգեններ կամ ծուխ
թթվային ռեֆլյուքս, որը նաև կոչվում է գաստրոէզոֆագեալ ռեֆլյուք հիվանդություն (ԳԷՌՀ)
ձայնի սովորույթային գերօգտագործում (օրինակ՝ երգիչների կամ սպորտային երկրպագուների մոտ)
ծխախոտի օգտագործում:
Քրոնիկ լարինգիտի ավելի հազվադեպ հանդիպող պատճառներից են՝
բակտերիալ կամ սնկային վարակներ
որոշ մակաբուծային վարակներ:
Ձայնի քրոնիկ խռպոտության այլ պատճառներից են՝
քաղցկեղ
ձայնալարի կաթված, որը կարող է պատճառվել վիրահատությամբ նյարդի վնասումից, պարանոցի կամ կրծքավանդակի վնասվածքից, նյարդային խանգարումներից կամ այլ առողջական խնդիրներից
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։