Գրադարան
Լարինգիտ․ ինքնօգնություն

1 րոպե
Ինքնախնամքի որոշ մեթոդները և տնային բուժումները կարող են մեղմացնել լարինգիտի ախտանիշները և ձայնի խռպոտումը:
- Շնչեք խոնավացրած օդ. օգտագործեք խոնավացուցիչներ տանը կամ գրասենյակում: Ներշնչեք տաք ջրի կամ ցնցուղի գոլորշին:
- Հնարավորինս շատ հանգիստ տվեք ձեր ձայնալարերին. խուսափեք բարձաձայն կամ երկարատև խոսելուց կամ երգելուց: Ելույթ ունենալիս օգտագործեք բարձրախոս:
- Խմեք շատ հեղուկներ. առատ հեղուկները կանխարգելում են ջրազրկումը: Խուսափեք ալկոհոլի և կոֆեինի օգտագործումից:
- Օծեք ըմպանը. փորձեք ըմպանը փափկացնող լուծույթներ, աղաջուր, լոզենգեներ (մոմպաս) կամ մաստակ:
- Խուսափեք դեկոնգեստանտներից. այս դեղամիջոցները չորացնում են կոկորդի լորձաթաղանթը:
- Խուսափեք շշուկով խոսելուց. սա ավելի է լարում ձայնալարերը, քան նորմալ խոսելիս:
Հոդվածը տեղադրվել է՝ 13-06-2021 վերանայվել է՝ 14-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: