Գրադարան

Լարինգիտ (կոկորդաբորբ)

Լարինգիտ (կոկորդաբորբ)

Time Read 2 րոպե

Լարինգիտը գերօգտագործման, գրգռման կամ վարակի պատճառով կոկորդի (լարինքս) բորբոքումն է:

Կոկորդի ներսում գտնվում են ձայնալարեր՝ լորձաթաղանթային զույգ ծալքեր, որոնք ծածկում են մկանը և աճառը: Նորմայում ձայնալարերը սլացիկ բացվում և փակվում են՝ իրենց շարժումներով և տատանումներով առաջացնելով ձայն:

Սակայն, լարինգիտի ժամանակ ձայնալարերը բորբոքվում և գրգռվում են: Սա առաջացնում է ձայնալարերի այտուց, որը բերում է ձայնի փոփոխության՝ խռպոտման, թուլացման կամ նույնիսկ կորստի:

Լարինգիտը կարող է լինել կարճատև (սուր) և երկարատև (քրոնիկ): Դրանց մեծ մասը պատճառվում է ժամանակավոր վիրուսային վարակով և ընթանում է թեթև: Ձայնի կայուն խռպոտացումը երբեմն կարող է ահազանգել ավելի լուրջ առողջական խնդրի մասին։

Հոդվածը տեղադրվել է՝ 23-06-2018 վերանայվել է՝ 26-06-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով