Ձայնալարերի չորությունը կամ գրգռումը կարելի է կանխարգելել մի շարք միջոցներով:
- Խուսափեք ծխախոտից և հեռու մնացեք երկրորդային ծխից. ծխախոտի ծուխը չորացնում է կոկորդը: Այն նաև կարող է նպաստել ձայնալարերի գրգռմանը:
- Սահմանափակեք ալկոհոլը և կոֆեինը. ինչպես ալկոհոլը, այնպես էլ կոֆեինը կարող են նպաստել օրգանիզմի ջրազրկմանը:
- Խմեք շատ ջուր. հեղուկներն օգնում են, որ կոկորդի լորձը մնա ջրիկ և հեշտությամբ մաքրվի:
- Սննդակարգից հանեք կծու մթերքները. կծու սննդամթերքները կարող են առաջացնել ստամոքսի թթվի ետբարձրացում ստամոքսից դեպի կերակրափող: Սա կարող է նպաստել այրոցքի կամ գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության (ԳԷՌՀ) զարգացմանը:
- Սննդակարգում ներառեք տարբեր առողջ մթերքներ. շեշտը դրեք մրգերի, բանջարեղենների և ամբողջահատիկավորների վրա, որոնք պարունակում են ընդհանուր առողջական վիճակի համար կարևոր վիտամիններ, այդ թվում՝ վիտամին A, E և C։ Այս մթերքները նաև կարող են օգնել, որ կոկորդի լորձաթաղանթները մնան առողջ վիճակում:
- Խուսափեք կոկորդը մաքրելուց. սա ավելի է վնասում ձայնալարերը, քանի որ ստեղծում է դրանց ոչ նորմալ տատանումներ և սաստկացնում այտուցը: Կոկորդ մաքրելը նաև խթանում է կոկորդում լորձի արտադրությունը և ձայնալարերի գրգռումը՝ ստիպելով, որ շարունակաբար մաքրեք կոկորդը:
- Խուսափեք վերին շնչուղիների վարակներից. հաճախակի լվացեք ձեռքերը և խուսափեք մոտ տարածության վրա շփվել վերին շնուղիների վարակներ ունեցող մարդկանց հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024