Լյուիի մարմնիկներով դեմենցիան բնութագրվում է գլխուղեղում սպիտակուցների կուտակման զանգվածների ձևավորմամբ, որոնք հայտնի են որպես Լյուիի մարմնիկներ:
Այս սպիտակուցը նաև կապված է Պարկինսոնի հիվանդության հետ: Իրենց գլխուղեղում Լյուիի մարմնիկներ ունեցող անձինք նաև ունեն Ալցհեյմերի հիվանդության հետ կապված վահանիկներ և կծիկներ:
Ռիսկի գործոններ
Մի քանի գործոններ, հավանաբար, բարձրացնում են Լյուիի մարմնիկներով դեմենցիայի զարգացման ռիսկը:
- Տարիք. 60 տարեկանից բարձր մարդիկ ավելի մեծ ռիսկի տակ են։
- Սեռ. Լյուիի մարմնիկներով դեմենցիան ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց, քան կանանց շրջանում:
- Ընտանեկան պատմություն (անամնեզ). նրանք, ովքեր ունեն Լյուիի մարմնիկներով դեմենցիա ունեցող կամ Պարկինսոնի հիվանդությամբ ընտանիքի անդամ, ավելի մեծ ռիսկի տակ են:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-03-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024