Լյուիի մարմնիկներով դեմենցիայի ախտանիշները կարող են ներառել հետևյալը:
- Տեսողական ցնորքներ (հալուցինացիաներ). իրականության հետ կապ չունեցող բաներ տեսնելը, որոնք հայտնի են որպես ցնորքներ հալյուցինացիաներ, կարող են լինել Լյուիի մարմնիկներով դեմենցիայի առաջին ախտանիշներից մեկը: Այս ախտանիշը հաճախ առաջանում է պարբերաբար: Լյուիի մարմնիկներով դեմենցիա ունեցող մարդիկ կարող են տեսնել ձևեր, կենդանիներ կամ մարդիկ, որոնք իրականում այնտեղ չկան: Հնարավոր են հալյուցինացիաներ՝ կապված ձայների, հոտերի կամ հպման հետ:
- Շարժողական խանգարումներ․ կարող են առաջանալ Պարկինսոնի հիվանդության նշաններ, որոնք հայտնի են որպես պարկինսոնյան նշաններ (պարկինսոնիզմ): Այս ախտանիշներից են դանդաղած շարժումները (բրադիկինեզիա), կոշտացած (ռիգիտ) մկանները, տրեմորը (դաղ) կամ քստքստալով քայլքը և այլն: Դանդաղաշարժությունը կարող է դժվարացնել սովորական կենցաղային գործողությունները, ինչպիսիք են հագնվելը, սանրվելը, ճաշելը կամ լոգանք ընդունելը: Շարժողական խանգարումները կարող են դառնալ վայր ընկնելու պատճառ:
- Ճանաչողական (կոգնիտիվ) խնդիրներ․ Լյուիի մարմնիկներով դեմենցիա ունեցող մարդիկ կարող են ունենալ մտածողության խնդիրներ, որոնք նման են Ալցհեյմերի հիվանդությանը: Դրանցից են՝ գիտակցության շփոթվածություն, վատ ուշադրություն, տեսողական-տարածական խնդիրներ և հիշողության կորուստ:
- Քնի հետ կապված խնդիրներ․ Լյուիի մարմնիկներով դեմենցիա ունեցող մարդիկ կարող են ունենալ աչքերի արագ շարժման (REM) քնի վարքային խանգարում: Այս խանգարումը մարդկանց ստիպում է քնած ժամանակ ֆիզիկապես «խաղալ» իրենց երազաները: Օրինակ, REM քնի վարքային խանգարում ունեցող մարդիկ կարող են քնած ժամանակ բռունցքով կամ ոտքով հարվածել, բղավել և այլն:
- Փոփոխական ուշադրություն. հնարավոր են քնկոտության դրվագներ, երկար ժամանակ դեպի երկինք նայելը, օրվա ընթացքում երկար ննջելը կամ խոսքի անկազմակերպ դառնալը։
- Դեպրեսիա․ Լյուիի մարմնիկներով դեմենցիա ունեցող մարդկանց մոտ կարող է զարգանալ տրամադրության անկում և դեպրեսիա:
- Ապաթիա․ կարող են զարգանալ հետաքրքրությունների կորուստ և շարժառիթների (մոտիվացիաների) շրջանակի սահմանափակում:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-03-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024