Լյուիի մարմնիկներով դեմենցիա ունեցող մարդկանց ախտանիշները և հիվանդության զարգացման արագությունը տարբերվում են:
Ուստի, խնամողներին և ընտանիքի անդամներին կարող է անհրաժեշտ լինել հետևյալ խորհուրդների անհատական հարմարեցումներ:
- Խոսեք պարզ և հստակ. պահպանեք աչքերի շփումը և խոսեք դանդաղ, պարզ նախադասություններով և խուսափեք շտապ պատասխանելուց: Միանգամից ներկայացրեք միայն մեկ միտք կամ հրահանգ: Օգտագործեք ժեստեր և ազդանշաններ, օրինակ՝ մատնացույց անելով առարկաները:
- Խրախուսեք ֆիզիկական ակտիվությունը կամ վարժանքները. դրանք կարող են նպաստել ֆիզիկական գործունեության և վարքի բարելավմանը, ինչպես նաև դեպրեսիայի մեղմացմանը: Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ դեմենցիա ունեցող մարդկանց մոտ վարժանքները կարող է դանդաղեցնել ճանաչողական (կոգնիտիվ) անկումը:
- Առաջարկեք մտածողությունը խթանող իրավիճակներ. որոշ խաղերին, պարզ խաչբառների լուծմանը և այլ զբաղմունքներին մասնակցելը կարող է դանդաղեցնել մտավոր անկումը դեմենցիա ունեցող մարդկանց մոտ: Խրախուսեք գեղարվեստական և ստեղծագործական գործունեությունը, ինչպիսիք են նկարելը, երգելը և այլն:
- Ստեղծեք սոցիալական գործունեության համար հնարավորություններ. խոսեք ընկերների հետ: Մասնակցեք կրոնական ծեսերին կամ ընտանեկան հավաքներին:
- Մշակեք քնելուն նախորդող ծեսեր. գիշերները վարքագծային խնդիրները կարող են վատթարանալ: Մշակեք քնելուց առաջ ուղեղը հանգստացնող իրավիճակներ: Վառ թողեք գիշերային լույսերը՝ ապակողմնորոշումը կանխելու համար:
Սահմանափակեք օրվա ընթացքում կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործումը։ Խուսափեք ցերեկները ննջելուց և առաջարկեք զբաղմունքներ ցերեկային գործունեության համար: Սա կարող է օգնել գիշերային անհանգստության կանխարգելմանը:
Այլընտրանքային բժշկություն
Հիասթափությունն ու անհանգստությունը կարող են վատթարացնել դեմենցիայի ախտանիշները: Հոգեկան լարվածությունը թուլացնելուն կարող են օգնել հետևյալ միջոցները՝
- երաժշտական թերապիա, որը ներառում է հանգստացնող երաժշտության լսում
- տնային կենդանիներով թերապիա, քանի որ տնային կատուները կամ շները կարող են բարելավել դեմենցիայով մարդկանց տրամդրությունը և վարքագծերը
- արոմաթերապիա, որն օգտագործում է բուրավետ բուսական յուղեր
- մերսումային թերապիա:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-03-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024