Լյուիի մարմնիկներով դեմենցիան հարաճուն զարգացող հիվանդություն է:
Սա նշանակում է, որ ժամանակի ընթացքում այս հիվանդությունը աստիճանաբար վատթարանում է: Ախտանիշները խորանալիս Լյուիի մարմնիկներով դեմենցիան կարող է հանգեցնել հետևյալ խնդիրների՝
- ծանր դեմենցիա
- ագրեսիվ վարքագծեր
- ծանր դեպրեսիա
- վայր ընկնելու և վնասվածքներ ստանալու բարձրացած ռիսկ
- պարկինսոնյան ախտանիշների, օրինակ՝ տրեմորի, վատթարացում
- մահ՝ ախտանիշները սկսվելուց միջինը 7-8 տարի հետո:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-03-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024