Չարորակ հիպերթերմիան կամ գերջերմությունը օրգանիզմի ծանր արձագանքն է որոշակի դեղամիջոցների, որոնք օգտագործվում են անզգայացման համար:
Այս ծանր ռեակցիան սովորաբար ներառում է մարմնի վտանգավոր բարձր ջերմաստիճան, մկանների պնդացում (ռիգիտություն) կամ կծկանքներ (սպազմեր), արագացած սրտազարկ և այլ ախտանիշներ: Ժամանակին չբուժվելու դեպքում, չարորակ հիպերթերմիայի հետևանքով առաջացած բարդությունները կարող են հանգեցնել մահվան ելքի:
Դեպքերի մեծ մասում այն գենը, որը ձեզ չարորակ հիպերթերմիայի ռիսկի տակ է դնում, ժառանգվում է, չնայած երբեմն դա պատահական գենետիկ փոփոխության (մուտացիայի) հետևանք է: Գենետիկ թեստավորումը կարող է պարզել, թե արդյոք դուք ունեք այս փոփոխված գենը: Այս գենետիկ խանգարումը կոչվում է չարորակ հիպերթերմիայի նախատրամադրվածություն:
Չարորակ հիպերթերմիայի բուժման մեթոդները ներառում են Դանտրոլեն (Դանտրիում, Ռևոնտո, Ռիանոդեքս), սառցե տոպրակներ և մարմնի ջերմաստիճանը նվազեցնող այլ միջոցներ, ինչպես նաև օժանդակող բուժում:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-02-2024
Վերջին վերանայում՝ 30-04-2024