Չարորակ հիպերթերմիան ախտորոշվում է գանգատների և ախտանիշների, անզգայացման ընթացքում և անմիջապես հետո մշտադիտարկման (մոնիթորինգի) և բարդությունների հայտնաբերման լաբորատոր թեստերի հիման վրա:
Խոցելիության (նախատրամադրվածության) թեստավորում
Ռիսկի գործոնների առկայության դեպքում ձեզ կարող է առաջարկվել թեստավորում ՝ պարզելու համար, թե արդյոք դուք չարորակ հիպերթերմիայի բարձր ռիսկի տակ եք (նախատրամադրվածության կամ նախնական զգայունության թեստավորում): Սա կարող է ներառել գենետիկ թեստավորում կամ մկանային բիոպսիա:
- Գենետիկ թեստավորում. գենային փոփոխությունը (մուտացիա), որը ձեզ դարձնում է չարորակ հիպերթերմիայի նկատմամբ խոցելի, հայտնաբերվում է գենետիկ թեստավորման միջոցով: Ձեր արյան նմուշը վերցվում և ուղարկվում է լաբորատորիա՝ հետազոտման: Գենետիկ թեստավորումը կարող է հայտնաբերել գենային փոփոխություն, որը վկայում է, որ դուք ունեք գենետիկ խանգարում, որը կոչվում է չարորակ հիպերտերմիայի նախատրամադրվածություն (ՉՀՆ, անգլերեն՝ MHS):
- Մկանների բիոպսիա (կոնտրակտուրայի թեստ). որոշ դեպքերում, եթե չարորակ հիպերթերմիայի ռիսկի տակ եք, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ մկանային բիոպսիա: Այս հետազոտության ընթացքում վիրաբուժական եղանակով հեռացվում է ձեր մկանային հյուսվածքի մի փոքր նմուշ՝ լաբորատոր հետազոտման համար: Լաբորատորիայում նմուշը ենթարկվում է քիմիական նյութերի ազդեցությանը, որոնք հրահրում են են չարորակ հիպերթերմիա՝ որոշելու, թե ինչպես է մկանը պատասխանում դրանց: Այս թեստը պետք է իրականացվի մկանային հյուսվածքի հեռացնելուց անմիջապես հետո, ուստի անհրաժեշտ է դիմել մկանների բիոպսիայի մասնագիտացված կենտրոն:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-02-2024
Վերջին վերանայում՝ 30-04-2024