Բժիշկները դեռ հստակ չգիտեն, թե ինչու է դեղամիջոցների գերօգտագործումը բերում կողոպտման գլխացավերի:
Դեղամիջոցների գերօգտագործման գլխացավերի զարգացման ռիսկը տարբերվում է՝ կախված օգտագործված դեղից, սակայն սուր գլխացավի ցանկացած դեղամիջոց կարող է առաջացնել գլխացավի այս տեսակը:
- Սովորական ցավազրկողներ. մեծ տարածում ստացած ցավազրկող դեղերը, օրինակ՝ Ասպիրինը և Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) կարող են նպաստել դեղամիջոցների գերօգտագործման գլխացավի առաջացմանը, հատկապես, եթե օգտագործվում են խորհուրդ տրվող դեղաչափը գերազանցող քանակներով: Այլ ցավազրկողներից Իբուպրոֆենի (Ադվիլ, Մոտրին IB և այլն) և Նատրիումի նապրոքսենի (Ալեվե) մոտ այս ռիսկն ավելի ցածր է:
- Համակցված ցավազրկողներ. առանց դեղատոմսի վաճառվող ցավազրկող պատրաստուկները, որոնք պարունակում են Կոֆեին, Ասպիրին և Ացետամինոֆեն, համարվում են դեղամիջոցների գերօգտագործման գլխացավերի տարածված «մեղավորներ»: Այս խմբում պետք է դասել նաև սեդատիվներ կամ քնաբերներ պարունակող ցավազրկող պատրաստուկները, որոնք էլ ավելի են բարձրացնում գլխացավի այս տեսակի զարգացման հավանականությունը:
- Միգրենի դեղեր. միգրենի բուժման բազմաթիվ դեղամիջոցներ կապված են դեղամիջոցների գերօգտագործման գլխացավերի հետ, այդ թվում՝ տրիպտաններ (Իմիտրեք, Զոմիգ և այլն) և որոշ «էրգոտ»-ներ, օրինակ՝ Էրգոտամին (Էրգոմար և այլն): Աս դեղերն ունեն դեղամիջոցների գերօգտագործման գլխացավերի առաջացման չափավոր ռիսկ: Դիհիդրոէրգոտամինը (D.H.E. 45) հավանաբար ունի այս խնդրի զարգացման ավելի ցածր հավանականություն։
- Օփիատներ. քնաբեր կակաչից ստացված կամ սինթետիկ օփիոիդային թմրամիջոցները կամ համակցված դեղերում պարունակվող Կոդեինը բարձրացնում են դեղամիջոցների գերօգտագործման գլխացավի ռիսկը:
Կոֆեինի օրական օգտագործվող քանակները (սուրճ, ըմպելիքներ, Կոֆեին պարունակող համակցված դեղեր) նույնպես կարող են նպաստել դեղամիջոցների գերօգտագործման գլխացավի զարգացմանը: Ծանոթացեք դրանց պիտակներին, որ պատահաբար չստանաք կոֆեինի ավելի մեծ քանակներ, քան կարող եք ենթադրել:
Ռիսկի գործոններ
Դեղամիջոցների գերօգտագործման գլխացավերի զարգացման ռիսկի գործոններից են՝
- քրոնիկ գլխացավի պատմություն. քրոնիկ գլխացավերի, հատկապես՝ քրոնիկ միգրենի պատմությունը բարձրացնում է ձեր ռիսկը
- գլխացավի դեղամիջոցների հաճախակի օգտագործում. ձեր ռիսկը բարձրանում է, եթե օգտագործում եք ցավազրկողների, էրգոտամինի կամ տրիպտանների համակցումներ (պատրաստուկներ) ամսվա օրերի մեծ մասը (15 օր և ավելի), հատկապես, եթե դրանք կանոնավոր օգտագործ եք 3 ամիս և ավելի երկար:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-03-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024